ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ոստիկանության Չարենցավանի բաժնում դաժանաբար ծեծել են արցախցի Արա Օհանյանին». Ռոման Երիցյան
00:30, 08.12.2024 | mamul.am
2835 | 1

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․ «Ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատասենյակներից մեկում 3 ոստիկան դաժանաբար ծեծի են ենթարկել Արա Օհանյանին (պատերազմի մասնակից, Մարտունի քաղաքից բռնի տեղահանված արցախցի), ինչի հետևանքով վերջինս արդեն չորրորդ օրն է, ինչ բուժում է ստանում «Միքայելյան» բժշկական կենտրոնում։
Հիվանդանոց տեղափոխելուց առաջ ոստիկաններն Օհանյանին սպառնացել են և հորդորել նշել, որ վնասվածքները վերջինս ստացել է ընկնելու հետևանքով։ Եվ այսպես, «ընկնելու» հետևանքով ստացված վնասվածքներով անձին սկզբից տեղափոխել են Չարենցավանի հիվանդանոց, որտեղից էլ ուղեգրել «Միքայելյան» ԲԿ։
Ըստ հարազատների՝ նույն բաժնի ոստիկանները բռնություն են կիրառել նաև նրանց, ինչպես նաև այլ անձանց նկատմամբ»։

Մանրամասն` տեսանյութում:

Աղբյուրը` Ռոման Երիցյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին