ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Խաղաղությունն` ուժի շնորհիվ, հնարավոր է». Վլադիմիր Զելենսկին` Թրամփի ու Մակրոնի հետ հանդիպման մասին
01:12, 08.12.2024 | mamul.am
3296 | 3

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «արդյունավետ» է անվանել Փարիզում ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումը։

«Նախագահ Թրամփը, ինչպես միշտ, վճռական է տրամադրված. շնորհակալություն դրա համար»,- գրել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում։

Եռակողմ հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահն ասել է. «Խոսել ենք մեր ժողովրդի, պատերազմի դաշտում տիրող իրավիճակի և Ուկրաինայի համար արդար խաղաղության մասին: Մենք բոլորս ցանկանում ենք` որքան հնարավոր է, արագ և արդարացիորեն ավարտել այս պատերազմը, - ասել է Զելենսկին։- Մենք պայմանավորվեցինք շարունակել աշխատանքը։ Խաղաղությունն` ուժի շնորհիվ, հնարավոր է»,- հավելել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին