ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Չալմը դանգը` Մուսա լեռան հարսանեկան ռազմապար». Խաժակ Սիրեկանյան
02:18, 08.12.2024 | mamul.am
1733 | 0

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չալմը դանգը
Մուսա լեռան հարսանեկան ռազմապար
Հայ ժողովրդական պար՝ Մուսա լեռից` «Մարտահրավեր»:
Սա ավելի շատ հայտնի է «Չալմը դանգը» անվամբ, նշանակում է դանակներով (հնարանքների) ցուցադրում:
Հարսանեկան ռազմապար է: Իսկ ի՞նչ կապ ունեն հարսանիքն ու մարտը:
Ուրեմն այն շրջանում, երբ Կիլիկյան Հայաստանի անկումից հետո տարածքը ենթարկվում է թուրքական տիրապետությանը, թուրքերի ու քրդերի մեջ ստոր սովորություն է եղել հայկական (կամ՝ առհասարակ քրիստոնեական) հարսանիքների ժամանակ զինված հարձակմամբ նորահարսին առևանգելու: Այս կերպ միշտ փորձել են ստորացրել, նսեմացրել քրիստոնյաներին: Եվ հայերը, հարսին տնից դուրս բերելու պահին, սկսել են մերձակա բոլոր տների տանիքներին դանակներով պարել այս մեղեդու տակ՝ ցուցադրելով տարբեր հնարանքներ ու իրենց՝ զենքը գործածելու հմտությունները՝ վախեցնելու և նորահարսից հեռու պահելու համար մահմեդականներին:
Պարում էին զույգ-զույգ՝ իրար դիմաց և կարծես թե միմյանց էին ցուցադրում դաշույնին տիրապետելու վարպետությունը, բազկի ուժը, առնականությունը: Սակայն իրականում՝ քրդերին ու թուրքերին էին ցույց տալիս, որպեսզի հայոց օջախներում սրբապղծություն չլիներ»,- ասում է Կարին անսամբլի ղեկավար Գագիկ Գինոսյանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին