Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրիական զարգացումները, ինչպես առաջին փուլում` մինչև 2020-ը, ուղիղ կերպով ազդելու են Հարավային Կովկասի վրա։
Ադրբեջանն ավելի հանդուգն ու ապակառուցողական է լինելու, Թուրքիայի տոնայնությունն ավելի կոշտանալու է։ Ռուսաստանի, Իրանի դիրքավորումներն ավելի խոցելի են դառնալու։
Հայաստանի համար իրավիճակը կառավարելի պահելու ամենաարդյունավետ եղանակը ռազմական կարողությունները համալրելուն, բոլոր շահառու դերակատարների հետ երկխոսությանը զուգահեռ` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կողմից հատկապես Թուրքիային զսպելն է։ Եթե այս բանաձևը խափանվեց, անվտանգային իրավիճակն էականորեն բարդանալու է։
Վերոնշյալի համատեքստում, 2025թ. հունվարի 20-ը կրիտիկական ամսաթիվ է»։