ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Գծված և միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա միզում ու անցնում են առաջ». Վահե Սարգսյան
02:06, 09.12.2024 | mamul.am
1939 | 0

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրայի (Ասադի իշխանության) տապալման մասին շատ գրվեց և կգրվի։ Ուրիշ բան եմ ուզում ասել մտորելու համար։
Երեկ միջազգային փորձագետներից մեկը (Յան Կարնիցկի) միանգամայն իրավացիորեն գրեց, որ սիրիական կարկանդակից մի կտոր բաց չի թողնի նաեւ Իսրայելը, որն իր կենսատարածքն ընդլայնելու խիստ կարիք ունի։
Սահմանամերձ Էլ-Կունեյտրա, Դարյա եւ Էս-Սուվեյդա նահանգների բերրի հողերը գրավում են իրենց հեշտ մատչելիությամբ եւ ցածր բնակեցվածությամբ (ընդհանուր առմամբ մոտ 1,2 միլիոն մարդ):
Այսօր առավոտյան արդեն լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը հայտնեց, որ իսրայելական բանակի տանկերը վաղ առավոտյան հատել են Սիրիայի սահմանը։
Ռուսական RT֊ի տեղական աղբյուրները հաստատել են արդեն, որ իսրայելական պարեկները մտել են Խան Արնաբա քաղաք՝ Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Կունեյտրա նահանգի կենտրոնը, որտեղ նրանք սպանել են մի երիտասարդի։ Նախօրեին նահանգում նկատվել են իսրայելական հետախուզական ինքնաթիռներ։
Այսպիսով, այն ազգերն երկրները, ովքեր ուզում են իրենց տեղն ու դերն ունենալ այս արևի տակ, իբրև անվտանգության երաշխիք դիտում են ոչ թե տարածքներ/հայրենիք հանձնելով չափար տնկելը, այլ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՐՄԱՐ ՊԱՀԻ նվաճում են իրենց համար կենսատու տարածքներ։
Իսկ այդ չափարները կամ, իրավական բառապաշարով ասված, գծված և միջազգայնորեն ճանաչված սահմանները որևէ նշանակություն չունեն. դրանց վրա պարզապես միզում ու անցնում են առաջ»։

Աղբյուրը` Վահե Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին