Ինքնաթիռը, որում, ենթադրաբար, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն է եղել, անհետացել է ռադարների տեսադաշտից: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով Flightradar-ի տվյալներին։ Ըստ լրատվամիջոցի, հնարավոր է, նա զոհվել է ավիավթարի հետևանքով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաշար Ասադը լքել է Դամասկոսը։ Ըստ սիրիական բանակի սպաների՝ Ասադի ինքնաթիռն ուղևորվել է անհայտ ուղղությամբ։ |
Բաժանորդագրվել լրահոսին