Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաստաբան Ռոման Երիցյանը ահազանգում է Չարենցավանի ոստիկանության բաժնում Արցախից բռնի տեղահանված, պատերազմի մասնակից Արա Օհանյանի խոշտանգման մասին։ Ոստիկաններն այնպիսի ջանասիրությամբ են խոշտանգել Արա Օհանյանին, որ վերջինս արդեն 4-րդ օրն է գտնվում է հիվանդանոցում։ Ընդ որում, ոստիկանները ստիպել են արցախցուն ասել, որ վնասվածքնրը ընկնելու հետևանք են։ 4 օր է լռություն է, լռում է նաև ՄԻՊ-ը։ Հիշեցնեմ, Չարենցավանի ոստիկանությունում տարիներ առաջ ոստիկանները սպանել էին 24-ամյա Վահան Խալափյանին, թեև բոլորին հայտնի էր, թե ով է հանցագործը, բայց նա քրեական գործով անցնում էր որպսես վկա և չպատժվեց։ Փաստորեն ավանդույթները շարունակվում են։ Կպաժվեն, արդյոք ոստիկանները»։ |
Բաժանորդագրվել լրահոսին