ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«4 օր է լռություն է, լռում է նաև ՄԻՊ-ը»․ Ժաննա Ալեքսանյան
15:18, 08.12.2024 | mamul.am
2107 | 0

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաստաբան Ռոման Երիցյանը ահազանգում է Չարենցավանի ոստիկանության բաժնում Արցախից բռնի տեղահանված, պատերազմի մասնակից Արա Օհանյանի խոշտանգման մասին։ Ոստիկաններն այնպիսի ջանասիրությամբ են խոշտանգել Արա Օհանյանին, որ վերջինս արդեն 4-րդ օրն է գտնվում է հիվանդանոցում։ Ընդ որում, ոստիկանները ստիպել են արցախցուն ասել, որ վնասվածքնրը ընկնելու հետևանք են։ 4 օր է լռություն է, լռում է նաև ՄԻՊ-ը։ Հիշեցնեմ, Չարենցավանի ոստիկանությունում տարիներ առաջ ոստիկանները սպանել էին 24-ամյա Վահան Խալափյանին, թեև բոլորին հայտնի էր, թե ով է հանցագործը, բայց նա քրեական գործով անցնում էր որպսես վկա և չպատժվեց։ Փաստորեն ավանդույթները շարունակվում են։ Կպաժվեն, արդյոք ոստիկանները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին