ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Արցախի հանձնումով փոխվեց ամեն բան՝ սկսած Ուկրաինայից մինչև Սիրիայի անկում»․ Նաիրա Կարապետյան
15:36, 08.12.2024 | mamul.am
1641 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դամասկոսը ընկավ, Սիրիան հանձնվեց: Էրդողանի դուստրը շտապեց շնորհավորել հորը:
Փոքրիկ Արցախը և Հայաստանի ճիշտ կառուցած հարաբերություները պահում էին տարածաշրջանն անվտանգ…
Արցախի հանձնումով փոխվեց ամեն բան՝ սկսած Ուկրաինայից մինչև Սիրիայի անկում:
Շատ երկար եմ կարող խոսել այս մասին, բայց մի բան հստակ է՝ Սիրիայի անկումը դեռ վերջը չէ: Իսկ մենք բացարձակ անպատրաստ ենք եռացող տարածաշրջանի այս զարգացումներին:
Մեզ հարկավոր է ուժեղ Հայաստան՝ ուժեղ հայ ղեկավարով:
Հ.Գ. Չմոռանաք, որ Սիրիայում իշխանության եկան Արցախում մեր դեմ կռվող ահաբեկիչները՝ Էրդողանի հատուկ գումարտակը…»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին