Ռուսական ռազմական հրամանատարությունը տեխնիկան նախապատրաստում է Լաթաքիայի «Հմեյմիմ» օդանավակայանից դուրս բերելու համար, գրում է «Ռազմական տեղեկատու» թելեգրամ-ալիքը։ «Երեկ օդանավակայան են ժամանել մի քանի «Իլ-76» և «Ան-124 Ռուսլան», որոնք նախկինում օգտագործվել են Սիրիա տարբեր ծանր տեխնիկա արագ փոխադրելու համար»,- նշում է աղբյուրը։ Տեխնիկան դուրս բերելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ապստամբ ահաբեկիչները գրավել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Սիրիայում ռուսական բազաները գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում։ «Նրանց անվտանգությանն այս պահին որևէ լուրջ վտանգ չի սպառնում»,- հավելել են նախարարությունից։ |
Բաժանորդագրվել լրահոսին