ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Ռուսաստանը ռազմական տեխնիկան հեռացնում է Սիրիայից
17:06, 08.12.2024 | mamul.am
5774 | 1

Ռուսական ռազմական հրամանատարությունը տեխնիկան նախապատրաստում է Լաթաքիայի «Հմեյմիմ» օդանավակայանից դուրս բերելու համար, գրում է «Ռազմական տեղեկատու» թելեգրամ-ալիքը։

«Երեկ օդանավակայան են ժամանել մի քանի «Իլ-76» և «Ան-124 Ռուսլան», որոնք նախկինում օգտագործվել են Սիրիա տարբեր ծանր տեխնիկա արագ փոխադրելու համար»,- նշում է աղբյուրը։ Տեխնիկան դուրս բերելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ապստամբ ահաբեկիչները գրավել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը։

ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Սիրիայում ռուսական բազաները գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում։ «Նրանց անվտանգությանն այս պահին որևէ լուրջ վտանգ չի սպառնում»,- հավելել են նախարարությունից։

Ռուսաստանը ռազմական տեխնիկան հեռացնում է Սիրիայից
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին