ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Մեր և Սիրիայի միակ նմանությունը». Կարեն Հովհաննիսյան
17:36, 08.12.2024 | mamul.am
2692 | 2

Ռազմական փորձագետ կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բոլոր այն վայ փորձագետները, վերլուծաբանները, ովքեր Հայաստանը Սիրիա դառնալու կանխատեսումներ են անելու, պիտի իսկապես ենթարկվեն պատասխանատվության։ Ես ամենայն լրջությամբ եմ ասում, սա արդեն խոսքի ազատություն չի, սա արդեն բացահայտ շանտաժ է իրենց տերերի նարատիվներով, եթե այսպես չանեք, այսպես կլինի սկզբունքով․․․ Սիրիայում իշխանությունը վեց տասնամյակ եղել է մեկ ընտանիքի ձեռքում, սիրիական բանակը չի կռվել։ Հայաստանի անկախության պատմության ընթացքում ունեցել ենք չորս տարբեր ղեկավարներ, Հայկական բանակը ոչ միայն կռվել է, այլ նաև տարիներ շարունակ հաջողություններ է գրանցել, ու եթե չլիներ Թուրքիայի ակտիվ աջակցությունը Ադրբեջանին, ապա այս պատերազմը բոլորովին այլ հանգրվան կունենար։ Մեր և Սիրիայի միակ նմանությունն այն է, որ երկու դեպքում էլ նույն ռազմավարական գործընկերը նեղության պահին ոչ միայն ձեռք չմեկնեց, այլ նաև փափուկ բարձ էր դնում գխներիս տակ․․․
Հ․Գ․ Վիրավորական քոմենթներ խնդրում եմ չգրել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին