ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ասադը որոշել է լքել նախագահի պաշտոնը, ինչպես նաև` երկիրը». ՌԴ ԱԳՆ
18:48, 08.12.2024 | mamul.am
2628 | 0

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ. «Բաշար ալ Ասադի և Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում զինված հակամարտության մի շարք մասնակիցների միջև բանակցությունների արդյունքում Ասադը որոշել է լքել նախագահի պաշտոնը, ինչպես նաև երկիրը՝ կարգադրելով իշխանության փոխանցում իրականացնել խաղաղ ճանապարհով:ն իրականացնել խաղաղ ճանապարհով։ Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Ռուսաստանը չի մասնակցել այս բանակցություններին։

Միևնույն ժամանակ, համոզիչ կոչով դիմում ենք ներգրավված բոլոր կողմերին՝ հրաժարվել բռնության կիրառումից և կառավարման բոլոր խնդիրները լուծել քաղաքական ճանապարհով։ Այդ կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունը կապի մեջ է սիրիական ընդդիմության բոլոր խմբերի հետ։ Մենք կոչ ենք անում հարգել սիրիական հասարակության բոլոր էթնո-դավանական ուժերի կարծիքը և աջակցում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից միաձայն ընդունված 2254 բանաձևի հիման վրա ներառական քաղաքական գործընթաց հաստատելու ջանքերին:

Սիրիայում ռուսական ռազմաբազաները բարձր պատրաստվածության վիճակում են: Այս պահին դրանց անվտանգությանը լուրջ վտանգ չի սպառնում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին