Դամասկոսում պարետային ժամի սկսվելուց հետո մի քանի պայթյուն է տեղի ունեցել։ Բացի այդ, հրդեհվել է Ներգաղթի վարչության շենքը։ Այս մասին TASS-ին հայտնել են ականատեսները։ «Անգամ պարետային ժամի մեկնարկից հետո մի քանի պայթյուն է եղել, իսրայելական հարվածների մասին հաղորդագրություններ են եղել, ամենայն հավանականությամբ հենց այդպես էլ եղել է»,- ասել է գործակալության զրուցակիցը: «Քաղաքում այրվում են մի քանի վարչական շենքեր, այրվում է նաև Ներգաղթի վարչությունը»։ |
Բաժանորդագրվել լրահոսին