Իսրայելը բազմաթիվ հարվածներ է հասցնում Սիրիային. նշվում է, որ նրանց թիրախը զենքի պահեստներն ու ռազմական գործարաններն են։ Այս մասին գրում է Times of Israel-ը։ Հաղորդվում է, որ իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող Դարաա և Սուվեյդա շրջաններին՝ Իսրայելի սահմանի մոտ, ինչպես նաև մայրաքաղաք Դամասկոսի մոտ գտնվող «Մեզզե» ավիաբազային։ Իսրայելական բանակը նաև հաստատել է, որ իր ուժերը Գոլանի բարձունքներից առաջ են շարժվել դեպի սիրիական տարածք։ |
Բաժանորդագրվել լրահոսին