Եվրոպացի առաջնորդները դրական են արտահայտվել Բաշար Ասադի ռեժիմի տապալման և Սիրիայում իսլամիստ ապստամբների կողմից իշխանության զավթման մասին։ «Վերջապես, բարբարոսական պետությունը փլուզվեց, ես ուզում եմ հարգանքի տուրք մատուցել սիրիացի ժողովրդին, նրա քաջությանն ու համբերությանը: Այս անորոշ պահին ես ցանկանում եմ նրանց մաղթել խաղաղություն, ազատություն և միասնություն»,- գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էլ ասել է, որ «Ասադի ռեժիմի վերջը լավ նորություն է: Բաշար Ասադը դաժանորեն ճնշել է ժողովրդին: Նա պատասխանատու է անթիվ մարդկային կյանքերի համար: Նա ստիպեց շատ մարդկանց փախչել, այդ մարդկանցից շատերը եկան Գերմանիա»: Եվրոպական դիվանագիտության նորընտիր ղեկավար Քայա Կալլասն ասել է, որ «Ասադի բռնապետության ավարտը դրական և երկար սպասված իրադարձություն է, որը ցույց է տալիս նաև Ասադի կողմնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի թուլությունը»: Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել էր, որ Ասադը որոշել է խաղաղ ճանապարհով հրաժարվել իշխանությունից և լքել է երկիրը։ |
Բաժանորդագրվել լրահոսին