ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Բարբարոսական պետությունը փլուզվեց». եվրոպական առաջնորդների արձագանքը` Սիրիայում իշխանազավթմանը
21:36, 08.12.2024 | mamul.am
4871 | 1

Եվրոպացի առաջնորդները դրական են արտահայտվել Բաշար Ասադի ռեժիմի տապալման և Սիրիայում իսլամիստ ապստամբների կողմից իշխանության զավթման մասին։

«Վերջապես, բարբարոսական պետությունը փլուզվեց, ես ուզում եմ հարգանքի տուրք մատուցել սիրիացի ժողովրդին, նրա քաջությանն ու համբերությանը: Այս անորոշ պահին ես ցանկանում եմ նրանց մաղթել խաղաղություն, ազատություն և միասնություն»,- գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էլ ասել է, որ «Ասադի ռեժիմի վերջը լավ նորություն է: Բաշար Ասադը դաժանորեն ճնշել է ժողովրդին: Նա պատասխանատու է անթիվ մարդկային կյանքերի համար: Նա ստիպեց շատ մարդկանց փախչել, այդ մարդկանցից շատերը եկան Գերմանիա»:

Եվրոպական դիվանագիտության նորընտիր ղեկավար Քայա Կալլասն ասել է, որ «Ասադի բռնապետության ավարտը դրական և երկար սպասված իրադարձություն է, որը ցույց է տալիս նաև Ասադի կողմնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի թուլությունը»:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել էր, որ Ասադը որոշել է խաղաղ ճանապարհով հրաժարվել իշխանությունից և լքել է երկիրը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին