Սիրիական դրոշները հանվում են դեսպանատների շենքերից և փոխարինվում ընդդիմության դրոշով։ Մոսկվայում դրոշակաձողը դեռ դատարկ է՝ իշխանությունը զավթած ընդդիմության դրոշը դեռ չի կախվել։ Նույն պատկերն է նաև Ստամբուլում։ իսկ ահա Իսպանիայում, Սաուդյան Արաբիայում և Աթենքում հին դրոշին փոխարինել են նորերը՝ կանաչ-սպիտակ-սև-ը` երեք կարմիր աստղերով։ Ասադի օրոք Սիրիայի դրոշը կարմիր-սպիտակ-սև էր՝ երկու կանաչ աստղերով։ |
Բաժանորդագրվել լրահոսին