ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Քրդերն ու հրեաներն ամեն ինչ կանեն, որ պաշտոնական Անկարան խրվի սիրիական գործի մեջ». Մհեր Հակոբյան
22:24, 08.12.2024 | mamul.am
3749 | 1

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դատելով տեղեկատվական պատառիկներից՝ այսօր քրդերն արդեն ԵՐԿՐՈՐԴ հարձակումն են հետ մղել Մեմբիջի վրա: Իրոք, համարելով գործերը հարավում ավարտված՝ Էրդողանն իր բաշիբոզուկներին կրկին հետ է քաշում դեպի հյուսիս և հիմնական մասով ուղղում է քրդերի դեմ: Քրդերի վիճակը սա ծանրացնում է, բայց մյուս կողմից էլ Թրամպի վարչակազմը հայտարարեց, որ քրդերի հեղինակավոր առաջնորդներից մեկը հրավիրվել է Թրամպիի երդմնակալությանը: Սա հստակ ակնարկ է Անկարային առ այն, որ քրդերը ամերիկյան հովանու տակ են: Ինչ վերաբերում է բաշիբոզուկների մյուս՝ ավելի փոքր մասին, ապա դրանք ուղղվեցին ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆԵՐԻ դեմ և, դատելով ըստ ամենայնի, ռազմաբազաների հարցն արդեն որոշված է, դրանք չեն լինի:
Նույն այս ընթացքում ակտիվացավ նաև ԻՍՐԱՅԵԼԸ, որը մի շարք կարևոր դիրքեր զբաղեցրեց Հոլանի բարձունքների մոտակայքում, ինչպես նաև օդային հուժկու հարվածներ հասցրեց Ասադի զորքերի կողմից լքված պահեստներին, օդանավակայաններին և տեխնիկայի կենտրոնացման այլ վայրերին՝ ոչնչացնելով դրանք: Հաշվարկն արվում է առ այն, որ այդ ամենը չհայտնվի հրեաների նկատմամբ, մեղմ ասենք, ՇԱՏ ՎԱՏ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ էրդողանյան ոհմակի ձեռքին: Ի դեպ, հընթացս ոչնչացվեց նաև հրթիռների արտադրությամբ զբաղվող իրանական կետը Սիրիայում, թեև սրան մեծ հաշվով Թեհրանն ինքն էլ դեմ չէր:
Փաստորեն ստացվում է մի իրավիճակ, երբ գոնե մոտակա ժամանակներում Սիրիայի զգալի մասը հայտնվում է թուրքական օժանդակ ուժերի ազդեցության տակ, սակայն դրանք ԼՐՋԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐ են ունենալու ԱՄՆ-ի հովանավորյալ քրդերի հետ հյուսիս-արևելքում և Իսրայելի հետ հարավ-արևմուտքում: Սա՝ դեռ չհաշված Սիրիայի հիմնական բնակչությունը կազմող արաբներին, որոնց, կարծում եմ, թուրքմենների իշխանությունն այնուհանդերձ չի հրապուրի, ինչպես նաև տեղի ալևիներին, քրիստոնյաներին, ասորիներին և այլ էթնիկ ու սոցիալական խմբերին, այդ թվում ԻԳԻԼ-ից: Սրանց սիրտը հարավն է, իսկ թիկունքում էլ Իսրայելն է, որն ամեն ինչ կանի, որ սրանք ուժեղանան և թույլ չտան Էրդողանի թուրքմեններին` մոտենալ Իսրայելի սահմաններին:
Արդյունքում, երբ մի քանի օրից թալանն ավարտվի, իսկ այն այժմ իրոք կա, հիմնական ուժերը կսկսեն ԿԻՍԵԼ ՍԻՐԻԱՆ և այս ճանապարհին Էրդողանի հովանավորյալների համար ես ԽՆԴԻՐՆԵՐ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ: Իր հերթին ես հույս ունեմ, որ քրդերն ու հրեաներն ամեն ինչ կանեն, որ պաշտոնական Անկարան խրվի սիրիական գործի մեջ մոտավորապես այնպես, ինչպես Ռուսաստանը խրվեց Ուկրաինայում: Էրդողանն, իհարկե, հույս ունի Թրամպին պետքական առաջարկ անել և նրան քաշել իր կողմը, բայց մյուս կողմից էլ եկեք չմոռանանք, որ համաշխարհային հրեական կապիտալն էլ իր շահերն ու առաջարկներն ունի, իսկ Թրամպը ավանդականորեն հենց ՀՐԵԱՄԵՏ գործիչ է..
Ստորև տեսանյութում` հրեաները «հրավառություն» են կազմակերպել ասադյան երբեմնի զինապահեստների ու օդանավակայանների մոտ»:

Աղբյուրը` Մհեր Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին