ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`-12 °C
«Ոմանց 10 օր առաջ հայտնի էր, թե Սիրիայի ճակատագիրն ինչ է լինելու»․ Արման Մելիքյան
01:36, 09.12.2024 | mamul.am
2514 | 0

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լավ է, որ Հալեպի շրջանում հումանիտար ականազերծման հայկական ստորաբաժանումն ու բժիշկները դեռևս նոյեմբերի 29-ին ՀՀ ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձել են Հայաստան։ Այսինքն, թերևս, ոմանց արդեն տաս օր առաջ հայտնի էր, թե Սիրիայի ճակատագիրն ինչ է լինելու։ Հետաքրքիր է՝ Մոսկվան է մերոնց հորդորել օր առաջ տարհանել մեր մասնագետներին, թե՞ Թուրքիան։ Իսկ գուցե մի ինչ-որ արևմտյան ազդեցիկ պետությո՞ւն։ Այս հարցի պատասխանը նաև մեր գլխին գալիքի վերաբերյալ որոշակի պատկերացում կազմելու հնարավորություն կտա»։

Աղբյուրը` Արման Մելիքյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին