Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լավ է, որ Հալեպի շրջանում հումանիտար ականազերծման հայկական ստորաբաժանումն ու բժիշկները դեռևս նոյեմբերի 29-ին ՀՀ ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձել են Հայաստան։ Այսինքն, թերևս, ոմանց արդեն տաս օր առաջ հայտնի էր, թե Սիրիայի ճակատագիրն ինչ է լինելու։ Հետաքրքիր է՝ Մոսկվան է մերոնց հորդորել օր առաջ տարհանել մեր մասնագետներին, թե՞ Թուրքիան։ Իսկ գուցե մի ինչ-որ արևմտյան ազդեցիկ պետությո՞ւն։ Այս հարցի պատասխանը նաև մեր գլխին գալիքի վերաբերյալ որոշակի պատկերացում կազմելու հնարավորություն կտա»։ |
Բաժանորդագրվել լրահոսին