ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Կարևոր դաս, որ տեսանք Սիրիայում և Պրիգոժինի ապստամբության ժամանակ»․ Դանիել Իոաննիսյան
02:18, 09.12.2024 | mamul.am
3935 | 1

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի կարևոր դաս, որ տեսանք այս օրերին Սիրիայում և Պրիգոժինի ապստամբության ժամանակ. բռնապետություններում ժողովուրդը (ու բանակը), մեղմ ասած, ոչ միշտ են ուզում պաշտպանել կարգը կամ իշխանություններին։
Ժողովրդավարական երկրում նման սցենարը պարզապես անհնար է, քանի որ ժողովուրդը պաշտպանելու է իր իսկ ընտրած իշխանությանը։ Նման դրսևորում տեսանք Թուրքիայում 2016 թվականին, երբ ժողովուրդը ընդդիմացավ բանակի ապստամբությանը։
Հ.Գ. Այո, Թուրքիան էլ ժողովրդավարության էտալոն չի, մեղմ ասած, բայց դե Սիրիայի կամ Ռուսաստանի հետ էլ համեմատելու չի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին