ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Այս օրերին ավելի բարձր է լսվում այն մարդկանց ձայնը, ովքեր ասում են, որ Արցախում մեզ ռուսն է ծախել»․ Թաթուլ Հակոբյան
13:18, 09.12.2024 | mamul.am
5062 | 3

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս օրերին, երբ Հայաստանում Պուտինի ու Ասադի սիրահարները լռում են, ավելի բարձր է լսվում այն մարդկանց ձայնը, ովքեր ավելի հիմնավոր են ներկայացնում տեսակետը, որ Արցախում մեզ ռուսն է ծախել, ինչպես Ռուսաստանը իսլամիստների երախում թողեց Սիրիայի բռնապետ Ասադին:
Ինչ էլ որ ասվի ու գրվի, միևնույնն է՝ Արցախում մեր աղետի ու արհավիրքի պատասխանատուն մենք ենք և առաջին հերթին օրվա իշխանությունը Նիկոլ Փաշինյանի և Արցախի ռազմաքաղաքական վերնախավի գլխավորությամբ:
Ռուսաստանը մեզ սիրո խոստովանություն չի արել և ոչ էլ ասել, որ եթե Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, գալու ենք ձեզ փրկենք: Այդ մենք ենք այդպես մտածել և այդ մեր մտածածը որպես լուրջ փաստարկ ներկայացրել աշխարհին:
Ի դեպ, առիթն եկել է, պիտի գրեմ: 2019 թվականի հոկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը առանձին և ԱԳՆ-ն առանձին, նախարար Զոհրապ Մնացականյան, դատապարտել են թուրքական զորքերի Սիրիա ներխուժումը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին