Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Դավթաշենում գարշահոտ է, մառախլապատ օդում կարծես աղբ, կամ կենդանական թափոնի վառված օդ լինի։ Ոչ էն է հոտած ձվի հոտ է, ոչ էն է կրեմատորիայի։ Օդի մոնիթորինգի
IQAir համակարգի ցուցանիշներով նույնպես ցույց է տալիս, որ շատ աղտոտված, վտանգավոր օդ է։
Հետաքրքիր է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը որևիցե խորհուրդ ունի՞ բնակչությանը, կամ կա՞ մարդկանց արագ զգուշացնելու գործողությունների կանոնակարգ։
Առողջապահության նախարարությունն էլ չասած, որ կարող էր սոցիալական գովազդով մարդկանց առնվազն դրսում դիմակ կրելու խորհուրդ տալ»: