ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Զինյալների թվում կան հալեպցիներ, որոնք ապրել են հայերի հետ. դա հույս է ներշնչում»․ Ռուբեն Սաֆրաստյան
14:12, 09.12.2024 | mamul.am
1907 | 0

Իսրայելը և ԱՄՆ-ն չեն վստահում Սիրիայում հաստատված նոր ռեժիմին։ Այս մասին «Ազատության» եթերում ասել է արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ շեշտելով, որ այժմ Իսրայելը հիմնականում ոչնչացնում է զենքի այն պաշարները, որոնք ուներ Սիրիան, և որոնք հիմա անցնում են նոր ուժերի ձեռքը։

Անդրադառնալով սիրիահայ համայնքին, որը հայտնվել է իրադարձությունների կիզակետում, Սաֆրաստյանը նշել է․ «Հալեպը պաշարված է, ելումուտն արգելված է։ Լարված է վիճակը Դամասկոսում, պետք է փորձել հնարավորինս տեղում լուծել անվտանգության և պարենի, կարիքավոր ընտանիքներին օգնելու խնդիրը։ Մեծ դեր է խաղում Արամ Առաջին Վեհափառը, ով անմիջական կապի մեջ է Բեյրութի հետ»։ Արևելագետի խոսքերով, զինյալների թվում կան հալեպցիներ, որոնք ապրել են հայերի հետ, դա որոշ չափով հույս է ներշնչում։ «Քեսաբում զինյալները միանգամից կապ են հաստատել տեղի հայ եկեղեցու և հայերի հետ՝ հավաստիացնելով, որ որևէ վտանգ նրանց չի սպառնում»,- հայտնել է նա։

«Սիրիահայերին այս պահին վտանգ չի սպառնում․ անհրաժեշտ է լուծել պարենի խնդիրը»․ Ռուբեն Սաֆրաստյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին