ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ռուսաստանին ձեռնտու էր Ասադին ապաստան տալը». Հայկ Մարտիրոսյան
13:48, 09.12.2024 | mamul.am
2752 | 1

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարց կարող է առաջանալ. եթե Ռուսաստանը դավաճանեց Ասադին` ապա ինչո՞ւ նա ապաստան գտավ հենց Ռուսաստանում:
Պատասխանը շատ պարզ է: Որովհետև այլ որևէ տեղ նա այլևս չէր կարող գնալ: Մերձավոր Արևելքում իրեն չէին սիրում: Ընդ որում արաբական միջավայրում անվտանգությունն ապահովելը, երբ այդքան իսլամիստներ նրա մահվանով փառավորվել և փառաբանվել կցանկանան` խիստ դժվար էր լինելու:
Իրանը խոր ճգնաժամի առջև է կանգնած: Եվ Իրանում իշխանափոխության պարագայում առաջինը իրեն էին հանձնելու:
Բացի այդ` աշխարհիկ և եվրոպական կենցաղի սովոր Ասադն ու իր ընտանիքը կդժվարանային ապրել իսլամական օրենքներով կառավարվող Իրանում:
Մնացած բոլոր երկրներից Միջազգային Քրեական Դատարանին հանձնելու լրջագույն վտանգ կար: Բացի այդ` նրա օդանավը չէր կարող հատել մի շարք երկրների օդային տարածք, որ տեսական որևէ ապահով երկիր հասներ:
Մնում էր միայն Ռուսաստանը: Այո, դավաճանեց, այո կործանեց, բայց փախուստի համար այլընտրանք չուներ: Գոնե ապաստան կտա, որ մնացած կյանքը գաղտնի ու փակ անցկացվի:
Իսկ Ռուսաստանին ձեռնտու էր Ասադին ապաստան տալը: Գոնե հիմա խաղաթուղթ կունենան թափահարելու պնդելու, թե իբր իրենք չեն դավաճանել, ընդհակառակն` ապաստան տվեցին իրենց դաշնակցին: Ու նաև կկառավարի Ասադի պոսքի նարրատիվը: Ռուսական դավաճանության մասին Ասադն այլևս Ռուսաստանից երբեք չի խոսի:
Ռուսաստանում իշխանափոխությունը դեռ մոտ չէ: Մինչ իշխանափոխությունն էլ, եթե Ասադը ողջ մնա` գուցե այլ մի ապահով տեղ գտնի իր համար:
Իսկ մինչ այդ` Ասադը դժվար թե երկար ապրի: Մոսկվային ձեռնտու չէ իրադարձությունների գլխավոր վկայի ու մասնակցի երկար կյանք ու խոսելու հնարավորություն ունենալը: Հասկանո՞ւմ է դա Ասադը: Չգիտեմ: Ռուսաստանին ժամանակին վստահածն ու իր անվտանգության համակարգը Ռուսաստանի օգնության գաղափարի վրա կառուցածը կարող է և դա էլ չհասկանալ: Իսկ եթե հասկանում է` ի՞նչ այլընտրանք ուներ կամ ունի նա: Ոչ մի:
Բայց այդ ամենը մեծ հաշվով արդեն անգամ կարևոր էլ չէ: Ասադների ընտանիքն ավարտված է, Սիրիան փլուզված, Մերձավոր Արևելքը կրակների մեջ:
Սիրիայում իշխում է ահաբեկչական, իսլամիստական բանակը, երկիրը տրոհվում է մասերի, և տեղի է ունենալու մի բան, որ կոչվում է սփիլլովեր: Այսինքն` արտահոսք: Քաոսն արտահոսելու է ողջ Մերձավոր Արևելքով մեկ:
Եվ ծածկելու է բազում այլ պետություններ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին