«Եվրոպական դատարանում ունենք 4 ընդհանուր միջպետական գործընթաց՝ ընդդեմ Ադրբեջանի: Կա նաև 2 միջպետական գործընթաց՝ ընդդեմ Հայաստանի»,-ճեպազրույցի ժամանակ հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և թվարկել պահանջների բովանդակությունը. «4 միջպետական գործընթացներն ընդդեմ Ադրբեջանի վերաբերում են 44-օրյա պատերազմին և դրան հաջորդող ժամանակահատվածին, գերեվարված անձանց նկատմամբ իրականացված ապօրինի դատական պրոցեսներին, ազատությունից ապօրինի զրկելուն, վերաբերում են ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներկայությանը և դրա հետևանքով մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, և չորրորդը՝ ԼՂ-ից հայերի բռնի տեղահանմանը և դրան ուղեկցող բոլոր խախտումներին՝ սկսած Լաչինի միջանցքում տեղի ունեցած զարգացումներից և արգելափակումից»: Կիրակոսյանը նշել է, որ Եվրոպական դատարանում ՀՀ առաջին գանգատի մասով արդեն հաղթահարել են գրավոր հայեցակարգերը և հիմա ակնկալում են դատարանի բանավոր հրապարակային լսումները՝ Մեծ պալատի կողմից: |
Բաժանորդագրվել լրահոսին