ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«ԵԽԽՎ-ն հայ ռազմագերիների մասով ինչ հնարավոր է՝ արել է»․ Վլադիմիր Վարդանյան
14:42, 09.12.2024 | mamul.am
907 | 0

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն իր իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը որոշել է անցկացնել Երևանում, և այսօր ու վաղը մենք հնարավորություն ունենք քննարկելու այդ հանձնաժողովի օրակարգում ընդգրկված հարցերը։ Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Ի պատասխան այն հարցին, թե արդո՞ք երևանյան նիստում կբարձրացվի Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը, Վարդանյանն ասել է, որ հանձնաժողովի նիստում քննարկվում է ցանկացած հարց, որը կարող է տեղափոխվել ԵԽԽՎ լիագումար նիստեր։ «Դուք գիտեք, որ հայկական կողմը պահվող գերիների առնչությամբ մշտապես բարձրացրել է հարցեր, այդ հարցերն ընդգրկված են մի շարք զեկույցներում»,- նշել է Վարդանյանը։
Նա շեշտել է, որ ռազմագերիների հարցում ԵԽԽՎ-ն կարծես թե ամեն ինչ, ինչ հնարավոր է՝ արել է, որովհետև այն բանաձևերը, որոնք ընդունվել են ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում, հստակորեն անդրադարձել են ռազմագերիներին և նրանց անհապաղ հայրենադարձման խնդրին։

«ԵԽԽՎ-ն հայ ռազմագերիների մասով ինչ հնարավոր է՝ արել է»․ Վլադիմիր Վարդանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին