ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Հայաստանի մարած դիմադրողականությունը». Ոսկան Սարգսյան
17:18, 09.12.2024 | mamul.am
1184 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի մարած դիմադրողականությունը
Սիրիան ընկավ, որովհետև ներքին դիմադրողականություն չուներ, այդ պետությունը պահպանելու համար ոչ ոք չէր ուզում կռվել։ Արտաքին մեծ սպառնալիքների դեմ կանգնած Հայաստանի դիմադրողականությունը ովքե՞ր են ապահովում` թշնամական թեզեր հնչեցնող Նիկոլ Փաշինյա՞նը, նրա քայլող ուսապարկե՞րը, դրսի հրահանգով ընդդիմություն խաղացողնե՞րը, հողեր հանձնելու համար հերոսի և գեներալի կոչում ստացածները, տհաճ մականուններով օլիգարխնե՞րը, իշխանության կերակրատաշտից ոսկոր փախցնող վայ մտավորականնե՞րը։ Ոչ ոք մեզ դաշնակից չի լինելու, եթե մենք չպայքարենք։ Իսկ պայքարի առաջին քայլը կլինի դադարեցնելը պարտվողական, հանձնվելու քարոզը, որը վաղուց պետական քաղաքականություն է դարձել»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին