ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Մեր պետականության բանաձևը պետք է լինի ստեղծելը, ոչ թե մուրալով կպցնելը»․ Վահրամ Մարտիրոսյան
17:00, 09.12.2024 | mamul.am
716 | 0

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Իրանը կպահի Սյունիքը», «Ռուսաստանը կփրկի մեզ», «Թրամփը չի թողնի կռիվ լինի», «Ֆրանսիան օդը կփակի», «Եվրոմիությունը դրոշներ կտնկի» և նմանատիպ այլ մտքեր թմրեցնում են մեզ, հանում պատասխանատվությունը մեր վրայից, և, ստեղծելու փոխարեն, մուրալու հոգեբանություն սերմանում:
Քաղաքական մուրացկանությունը արտաքին սպառնալիքից ոչ պակաս սպառնալիք է։
Մեր պետականության բանաձևը պետք է լինի ՍՏԵՂԾԵԼԸ, այլ ոչ թե մուրալով կպցնելը։
Ուզում ենք անվտանգ լինել, պետք է բանակ կառուցենք, ուզում ենք հարուստ ապրել, պետք է տնտեսություն զարգացնենք, ուզում ենք բարեկեցություն ունենալ, պետք է մշակույթ ստեղծենք։
Սա բնավ չի նշանակում ինքնամեկուսացում։ Ընդհակառակը, սա նշանակում է հավասարը հավասարի հետ փոխհարաբերություններ, որտեղ գործընկերները հանդիսանում են ոչ թե փրկիչներ, այլ փոխադարձ շահերով պայմանավորված դաշնակիցներ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին