ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Եթե հանցավոր արարքի էլեմենտ եք տեսնում, դիմեք իրավապահներին»․ Վլադիմիր Վարդանյանը՝ լրագրողներին
15:18, 09.12.2024 | mamul.am
1057 | 0

Մարդու իրավունքների խախտումը ֆիքսում է դատական իշխանությունը։ Այսպիսի հայտարարություն է արել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք չի խախտվել ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի անձնական կյանքի իրավունքը։
«Եթե տեսնում եք որևէ հանցավոր արարքի էլեմենտ, դիմեք իրավապահ մարմիններին»,- խորհուրդ է տվել Վարդանյանը, երբ նրան խնդրել են մեկնաբանել, թե ինչ իրավունքով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել Հովիկ Աղազարյանի հեռախոսում առկա, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում։

Նա չի ցանկացել պատասխանել լրագրողների հարցերին՝ խնդրելով Հովիկ Աղազարյանին առնչվող հարցերով դիմել Հովիկ Աղազարյանին։

«Եթե հանցավոր արարքի էլեմենտ եք տեսնում, դիմեք իրավապահներին»․ Վլադիմիր Վարդանյանը՝ լրագրողներին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին