ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ալենի խոսքում բառ անգամ չկա ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման մասին». Արտակ Զաքարյան
16:18, 09.12.2024 | mamul.am
775 | 0

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունում է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան, որտեղ տրված է ցեղասպանության ծավալուն սահմանումը, խոսվում է ցեղասպանության հրահրման կամ գործադրման համար մեղավորի՝ լինի դա պետություն, առանձին պաշտոնյա կամ անձ, պատասխանատվության մասին։
«Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, դեկտեմբերի 9-ը նշվում է որպես «Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օր»:
Այսօր Երևանում, ՀՀ ԱԺ-ում մեկնարկել է ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի աշխատանքները, որտեղ պաշտոնական ելույթով (բացման խոսքով) հանդես է եկել նաև Ալեն Սիմոնյանը: Ավելի լավ առիթ և ավելի լավ համընկնում ՄԱԿ-ի կոնվենցիայից խոսելու համար դժվար էր պատկերացնել: Այնինչ Ալենի խոսքում բառ անգամ չկա ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման մասին: Հատկապես, որ այն ուղիղ առնչություն ունի մարդու իրավունքների հետ: Հատկապես որ, Եվրոպայի խորհրդի բազմաթիվ անդամ-պետություններ պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը:
Սա ևս մեկ ապացույց է, որ իշխանությունը օկուպացրած ռեժիմը պաշտոնապես հրաժարվել է, կամ ուղղակի վախենում է խոսել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից:

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին