ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Նիկոլ Փաշինյանը դարձել է քաղաքական դաշտի հակահերոսը»․ Անդրանիկ Թևանյան
16:42, 09.12.2024 | mamul.am
1312 | 0

«Տնտետուն աշխատանք ենք սկսել՝ տրանսպորտի թանկացման հետ կապված, և տեղեկացնում ենք քաղաքացիներին, թե ինչ է սպասվում։ Ասեմ, որ շատ դրական և արդյունավետ են մեր այցերը», այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։ Նա տեղեկացրել է, որ դաշինքի անդամներն օրերս հազարավոր քաղաքացիների հետ են շփվել, և պատկերը նույնն է, ինչ ստորագրահավաքի ժամանակ՝ տոտալ մերժում են և՛ տրանսպորտի թանկացման որոշումը, և՛ քաղաքային իշխանություններին, և՛ համապետական իշխանություններին։

«Նիկոլ Փաշինյանը դարձել է ատելության խորհրդանիշ, նա արդեն հակահերոսն է քաղաքական դաշտի։ Չունի էլեկտորալ որևէ վարկանիշ»,- նկատել է Թևանյանը՝ հավելելով․ «Մենք դատական հայց էինք ներկայացրել կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացումների դեմ, և դեմ ենք, որ12 հազարից դարձրել են 160 հազար։ Քաղաքային իշխանությունը որպես հիմնավորում է ներկայացնում այն, որ Երևանը և մասնավորապես Կենտրոնն ուզում են բեռնաթափել, դրա համար են թանկացնում, բայց Կենտրոնը չի բեռնաթափվել, հատկապես կարևոր ժամերին մարդիկ սթրեսային խցանումների մեջ են հայտնվում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին