ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Համաշխարհային տերություններն Ասադին առաջարկել են կարգավորման գործարքների տարբերակներ. Washington Post
20:07, 09.12.2024 | mamul.am
4736 | 0

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, ապստամբների հարձակումից մի քանի շաբաթ առաջ մերժել է համաշխարհային տերությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի առաջարկները, որոնց միջոցով կարող էր ամրապնդել իշխանությունը, գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով տեղի վերլուծաբաններին։
«Նրա որոշ խորհրդականներ խորհուրդ են տվել, որ նա (Ասադը – խմբ.) ընդունի Իրանի հետ հարաբերությունները խզելու` ԱՄՆ-ի անուղղակի առաջարկը՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց»,- ասել է սիրիացի նախկին դիվանագետ Բասսամ Բարաբանդին։ Նյութի հեղինակները խոստովանում են, որ Ասադի ռեժիմի համար ճակատագրական սխալը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գաղափարների մերժումն էր, ով փորձում էր կարգավորել հարաբերությունները Դամասկոսի հետ՝ քրդական ուժերին զսպելու, սիրիական ընդդիմության հետ երկխոսություն հաստատելու Ասադի ջանքերի դիմաց և վերադարձնել միլիոնավոր սիրիացի փախստականների առնվազն մի մասը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին