ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
ՀՀ-ում բացվել է Հնդկաստանի բնիկ ցեղախմբերի յուրօրինակ արվեստի գործերի ցուցադրությունը․ ԿԳՄՍ
00:30, 10.12.2024 | mamul.am
1185 | 0

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանության «Մեկ շրջան, մեկ արտադրանք» նախաձեռնության շրջանակում տեղի է ունեցել «Ցեղային արվեստ» ցուցադրություն-վաճառքի բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի նշմամբ՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը մշակույթի ոլորտում կայուն զարգացում է ապրում: Այս համատեքստում Ալֆրեդ Քոչարյանն անդրադարձել է Սարգիս Խաչատուրյանի Աջանտայի քարանձավներում արած կրկնօրինակների տպագրությունների ցուցադրությանը և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ առաջիկա ցուցադրության ծրագրին:

Նրա խոսքով՝ հայ-հնդկական մշակութային համագործակցությունն այսօր ընդգրկում է նաև յոգան՝ որպես հոգևոր և ֆիզիկական ներդաշնակության հասնելու արվեստ. «Յոգան համամարդկային արժեք է, որը նպաստում է ոչ միայն անհատական զարգացմանը, այլև մարդկանց միջև հոգևոր կապերի ամրապնդմանը։ Դրա վկայությունն են Հայաստանում շարունակաբար ստեղծվող յոգայի կենտրոնները և Յոգայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների կազմակերպումը»:

Ալֆրեդ Քոչարյանն առանձնահատուկ կարևորվել է համատեղ մշակութային ծրագրերի իրականացման շարունակականությունը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն պահպանել, այլև համատեղ ջանքերով նոր հարթակներ ստեղծել մշակութային երկխոսության և փոխհարստացման համար։

ՀՀ-ում բացվել է Հնդկաստանի բնիկ ցեղախմբերի յուրօրինակ արվեստի գործերի ցուցադրությունը․ ԿԳՄՍ
ՀՀ-ում բացվել է Հնդկաստանի բնիկ ցեղախմբերի յուրօրինակ արվեստի գործերի ցուցադրությունը․ ԿԳՄՍ
ՀՀ-ում բացվել է Հնդկաստանի բնիկ ցեղախմբերի յուրօրինակ արվեստի գործերի ցուցադրությունը․ ԿԳՄՍ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին