ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Վարժական հավաքների» օրենսդրական կարգավորումների բացերն անհամատեղելի են իրավական պետության չափանիշների հետ»․ ՔԻՀԿ
21:00, 09.12.2024 | mamul.am
1558 | 0

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է զեկույց՝ Հայաստանում պահեստազորի «վարժական հավաքների» օրենսդրական կարգավորումների բացերի և դրա հետևանքով խտրականության և հայեցողության չարաշահման մեծ հնարավորությունների մասին։ Այս մասին Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Վարժական հավաքների խնդիրը Հայաստանում մարդու իրավունքների այլ խախտումներից տարբերվում է նրանով, որ այն կապված է ոչ միայն գործելաոճի կամ իրավիճակը բարելավելու քաղաքական կամքի բացակայության, այլև օրենսդրական կարգավորումների հետ։

Օրենքի բացերը և դրա արդյունքում պահեստազորայիններին մարտական հերթապահությանը ներգրավելու կամայական գործելաոճը անհամատեղելի են իրավական պետության չափանիշների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Զեկույցն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին