ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Սիրիայում զանգվածաբար ազատ են արձակում «մարդկանց սպանդանոցի» բանտարկյալներին
21:43, 09.12.2024 | mamul.am
5919 | 0

Սիրիայում բանտարկյալներին զանգվածաբար ազատ են արձակում Դամասկոսի մերձակայքի «Սեդնայա» բանտի բանտարկյալներին: Այս բանտը կոչվում է «մարդկանց սպանդանոց»։
Սիրիայում հակակառավարական խմբավորումները Դամասկոսը գրավելուց հետո ձեռնամուխ են եղել բանտարկյալներին ազատելու գործին։ Վերջին օրերին զինյալները բանտախցերի դռները բացել են Հալեպում, Հոմսում, Համայում և Սիրիայի մայրաքաղաքի մերձակայքում, որտեղ գտնվում է տեղի ամենատխրահռչակ բանտը` Սեդնայան: Amnesty International-ի իրավապաշտպաններն այն անվանում են «մարդկանց սպանդանոց»: Այնտեղ պահվում էին քաղբանտարկյալներ, այդ թվում՝ Ասադի ռեժիմի հակառակորդներ, ցույցերի մասնակիցներ և դավաճանության մեջ մեղադրվող զինվորականներ։ Բանտարկվածների շարքերում են եղել նաև կանայք ու երեխաներ:

Այժմ այս մարդիկ ազատ են արձակվել երկար տարիներ ծայրահեղ ծանր պայմաններում ապրելուց հետո. միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ բանտարկյալները խոշտանգումների են ենթարկվել և սպանվել սիրիական բանտերում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին