ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Պայթյուն Մերձմոսկովյան հրավառ նյութերի պահեստում. կան զոհեր
22:12, 09.12.2024 | mamul.am
4085 | 0

Մոսկվայի մարզի Պուշկինսկի քաղաքային շրջանի Լեսնոյ գյուղի արդյունաբերական գոտում գտնվող հրավառ նյութերի պահեստում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներից դուրս են բերվել երկու մահացածների մարմիններ:
Պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին, 15:46-ին, պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, փլուզվել են շենքի պատերն ու առաստաղները։ Ականատեսները փրկարարներին ասել են, որ շենքում կարող է լինել 3 մարդ։ Մինչ երեկո ԱԻՆ աշխատակիցները փլատակներից դուրս են բերել 2 զոհերի՝ կնոջ և տղամարդու դիերը, ինչպես նաև մարել բաց կրակը։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել վտանգավոր արտադրամասերում արտադրական անվտանգության պահանջները խախտելու դեպքի առթիվ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին