ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Նեթանյահուն իր արձակուրդն է վայելում Գոլանի բարձունքներում ու հայտարարում` դրանք հավերժ կլինեն Իսրայելինը
22:55, 09.12.2024 | mamul.am
4101 | 0

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով այժմ իր արձակուրդն է անցկացնում Գոլանի բարձունքներում, վստահություն է հայտնել, որ այս շրջանը, որի վրա հրեական պետությունը վերահսկողություն հաստատեց 1967 թվականին, հավերժ կմնա Իսրայելի ինքնիշխանության ներքո։

Վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ՝ Նեթանյահուն կնոջ՝ Սառայի հետ այցելել է Հերմոն լեռան վրա գտնվող հանգստի գոտի՝ Սիրիայի հետ սահմանի մոտ։ Այցի ընթացքում նրանք զրուցել են իսրայելական բանակի Նահալ գումարտակի զինվորների հետ:

«Դա ինձ մոտ տարբեր զգացողություններ է առաջացնում, բայց առաջին հերթին` նոստալգիա, տարիներ առաջ` որպես զինվոր և հրամանատար, ես այստեղ մասնակցել եմ տարբեր գործողությունների, հիմնականում՝ ձյան մեջ: Այսօր հաճելի է լինել այստեղ՝ արևի տակ, տեսնել գեղեցիկ, զարգացող քաղաքը, Գոլանի բարձունքները, որի համար մենք բոլորս աշխատում ենք, տեսնել մեր զինվորներին, ովքեր ինձ մի բաժակ սուրճ հյուրասիրեցին, և իմանալ, որ մենք քայլում ենք այն հողի վրա, որը հավերժ կմնա Իսրայելի ինքնիշխանության ներքո»,- ասել է վարչապետը։

1944 թվականից Գոլանի բարձունքները պատկանել են Սիրիային: Իսրայելը 1967 թվականի վեցօրյա պատերազմի ժամանակ այն գրավել է։ 1981 թվականին Քնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) օրենք ընդունեց, որը միակողմանիորեն հռչակեց հրեական պետության ինքնիշխանությունն այս տարածքի վրա։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թվականի դեկտեմբերի 17-ի 497 բանաձևը անվավեր է ճանաչել անեքսիան։

2019 թվականին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր, որով ճանաչում է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ։ Դա տեղի է ունեցել Նեթանյահուի` Վաշինգթոն կատարած այցի շրջանակներում։ Նման միակողմանի գործողություններին դեմ են արտահայտվել ոչ միայն Սիրիան և արաբական ու իսլամական աշխարհի այլ երկրներ, այլև Ռուսաստանը, ինչպես նաև եվրոպական հիմնական տերությունները և ԱՄՆ դաշնակիցները, այդ թվում՝ Գերմանիան և Ֆրանսիան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին