Ավարտվեց «կարմիր գծերի թանկացման դեմ» դիմումի քննությունը Վարչական դատարանում. գործով եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 19-ին Datalex կայքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է սահմանադրագետ, փաստաբան Վահե Գրիգորյանը։ Ողջ դատաքննության ընթացքում հիմնավորել ու ապացուցել ենք, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ է և անթույլատրելի. ընդ որում` իրավական տեսանկյունից սա իրականացել եմ Ես, քաղաքական տեսանկյունից` «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։ Ընդ որում` Երևանի քաղաքապետարանի կողմից հակառակն այդպես էլ չապացուցվեց դատավարության թե´ գրավոր փուլում, թե´ բանավոր. իմ կողմից ներկակացված հարցերին որևէ հիմնավոր ու մասնագիտական պատասխան ևս չստացա. Ըստ էության քաղսքապետի/ավագանու ներկայացուցչի կողմից ներկայացվում էին լոկ պնդումներ, որ դատարանը սույն գործը չպիտի քննի, ինչը մեզ համար անընդունելի է, քանի որ դատական պաշտպանության հենց այս ինստիտուտն է ուղղված քաղաքացու` արդյունավետ պաշտպանության սահմանադրական կառուցակարգի երաշխավորմանը: Միակամ ենք, որ իրավունքի գերակայությունը պիտի հաստատվի: Շնորհակալություն»,- նշել է Գրգորյանը։ |
Բաժանորդագրվել լրահոսին