ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Սիրիահայերի` Հայաստան ներգաղթելու կազմակերպման հարցն օրակարգային պետք է դառնա»․ Արմեն Այվազյան
01:30, 10.12.2024 | mamul.am
1013 | 0

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրիայում զարգացումների հնարավոր սցենարները շատ են` բաժանում մի քանի պետական կազմավորումների միջև, երկրի հյուսիսային և հարավային հատվածների թուրքական ու իսրայելական բռնազվթում, տարբեր էթնոկրոնական խմբերի ու ռազմական խմբավորումների միջև քաղաքացիական պատերազմ, ինչպես եղավ, օրինակ, Իրաքում Սադդամ Հուսեյնի և Լիբիայում Մուամմար Կադաֆֆիի իշխանությունների տապալումից հետո։

Թուրքիայի ներկա հաջողությունը կարող է ժամանակի ընթացքում վերածվել ռազմավարական պարտության, եթե նկատենք, որ այդ ֆաշիստական պետությունը ստիպված է լինելու աստիճանաբար ավելի ու ավելի ներքաշվել սիրիական բաժան-բաժան եղած ռազմական ու քաղաքական դաշտերում։ ԽՍՀՄ-ը ևս սկզբնապես շռնդալից ռազմական հաջողություններ գրանցեց Աֆղանստանում, սակայն ստիպված եղավ ծանր կորուստներով հեռանալ այնտեղից։ Նույնը տեղի ունեցավ ԱՄՆ-ի վիետնամական ու աֆղանական ներխուժումների, ինչպես նաև նրանց պաշտպանած տեղական ուժերի հետ։
Իրանը, ըստ ամենայնի, փորձելու է Սիրիայում ստեղծել նոր հենարան՝ սիրիական Հեզբոլլահի նման մի ուժ։
Թուրքիան արդեն բացահայտորեն խաղում է Արևմուտքի խաղը։ ՌԴ-ն ու Իրանը սերտացնելու և խորացնելու են իրենց ռազմական դաշինքը՝ հակազդելու համար ընդհանուր թշնամիներին։ Այս առումով Հայաստանը կարող է որոշակիորեն շահել, քանի որ Հայաստանի բռնազավթումն ու կործանումն ավելի քան երբևէ սպառնում են Իրանի շահերին ու անվտանգությանը։ ՌԴ-ն այս անգամ կարող է շատ ավելի ուշադիր լսել Իրանի փաստարկները՝ «Զանգեզուրի միջանցքը» թուրքերին ու ադրբեջանցիներին հանձնելու անթույլատրելիության մասին։
Ծանր և անհեռանկար վիճակում են հայտնվել Սիրիայում մնացած հայերը, որոնց Հայաստան ներգաղթելու կազմակերպման հարցն օրակարգային պետք է դառնա և՛ ՀՀ-ում, և՛ Սփյուռքում»։

Աղբյուրը` Արմեն Այվազյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին