ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում որպես դրական նորություն նշել է սահմանազատման գործընթացում առաջընթացը: Հաղորդակցությունների բացման վերաբերյալ հարցի համատեքստում Միրզոյանը նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են գալ այնպիսի լուծումների, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար: «Մենք կարող ենք կազմակերպել հայկական ապրանքների անցումն Ադրբեջանի տարածքով և հակառակը՝ ադրբեջանական ապրանքներինը՝ Հայաստանի տարածքով: Առաջին փուլում կարող ենք վերսկսել երկաթուղային տարանցումը և աստիճանաբար ընդլայնել այն»,- ասել է նա: |
Բաժանորդագրվել լրահոսին