ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«ՔՊ-ականների մեծ մասը թմրամոլներ ու գործակալներ են»․ Պետրոս Մակեյան
23:54, 09.12.2024 | mamul.am
1896 | 0

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքը

Հետևելով վերջին ներքաղաքական զարգացումներին, ներիշխանական խմորումներին, ՔՊ-ականների ոհմակային դրսևորումներին, հատկապես՝ Նիկոլի հերթական մտքի «փայլատակումներին», ինչպես նաև, հաճախ կրկնվող նրա ոչ ադեկվատ պահվածքին, կարելի է արձանագրել՝

1. Նիկոլը գնում է «ընտրություններին» ամեն գնով իշխանությունն ուզուրպացնելու ծրագրով, ինչը հիմնավորում է նաև այն, որ նա շարունակեց ու ավարտին հասցրեց քաղաքական դաշտի ասպատակումը՝ լուսանցք մղելով և կազմաքանդելով քաղաքական հետագիծ ունեցող ուժերին։

2. Նիկոլը «քաղաքական դաշտի» դերակատարներ դարձրեց նախկիններին և իրեն սպասարկող «եվրոկողմնորոշում» ունեցող «ուժերին», որոնց առաջիկայում կրկին օգտագործելու է որպես գործիք։

3. Էլեկտրոնային հաղորդագրություններով իրականացրած հրաժարականների շքերթը, դրան հաջորդող էժանագին շոուն և տարիներ շարունակվող խայտառակ ու անպատասխանատու կործանարար կադրային քաղաքականությունը։

4. Իշխող խմբակի անմարդկային և ոչ գործընկերային, անհանդուրժողական հարաբերությունները միմյանց նկատմամբ՝ իրար պետական դավաճանության մեջ մեղադրելով, տպավորություն է ձևավորվում, որ ՔՊ-ականների մեծ մասը թմրամոլներ ու գործակալներ են։

Հաշվի առնելով օրվա իշխանությունների ապազգային, կործանարար ու աղետաբեր դրսևորումները, պետք է կանգնեցնել նրանց, թույլ չտալ իշխանությունը կրկին բռնազավթելու։

Հ․Գ․ Տպավորություն է ձևավորվում, որ ԱԺ-ում ներկայացված ընդդիմությունը և իշխանությունը կա՛մ գործում են փոխհամաձայնեցված, կա՛մ ղեկավարվում են նույն կենտրոնից, ասվածի հիմնավորումն է նաև այն փաստը, որ իմ կողմից Նիկոլի ընտանեկան բիզնեսի կոռուպցիոն դրսևորումների ու փողերի լվացման բացահայտումները որևէ արձագանք չեն գտնում նախկինների մեդիա դաշտում»։

Աղբյուրը` Պետրոս Մակեյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին