«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականները բարոյապես ոչնչացնում ու խայտառակում են Նիկոլ Փաշինյանի հրահանգը չկատարած, իրենց նախկին թիմակից Հովիկ Աղազարյանին: Ստացվում է, իրավապահները մուտք են գործել պատգամավորի messenger, հանել նրա նամակագրությունները, անգամ ջնջված նամակներն են վերականգնել, տպել են դրանք թղթի վրա և տվել Նիկոլ Փաշինյանին, ինչն էլ նախ հրապարակվել է վարչության դռնփակ նիստին, ապա նույն նամակագրությունը վարչության նիստի հաջոդ օրը բաժանվել է նաև խմբակցության պատգամավորներին։ ՔՊ խմբակցության պատգամավորներն էլ` անգամ կանայք, չեն զլացել, նստել ու կարդացել են իրենց գործընկերոջ նամակագրությունը, որտեղ սեռական բնույթի ինտիմ խոսակցություններ են հիմնականում եղել։ Այս ամենը հետագայում քննարկումների առիթ է դարձել նաև ՔՊ-ում, թե ինչու են կին պատգամավորներին թույլ տվել նման բնույթի, հայհոյախառն արտահայտություններով լի նամակներ կարդալ, մի բան էլ քննարկել դրանք: Կարելի է ասել՝ ՔՊ-ականները ներխուժել են Նիկոլ Փաշինյանի խոսքին դեմ գնացած Հովիկ Աղազարյանի անկողին ու հանրայնացրել նրա անձնական կյանքը: |
Բաժանորդագրվել լրահոսին