ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
90 մլն դրամ` Երևանը Հրապարակից մինչև ծայրամասեր կաթվածահար անելու համար. «Ժողովուրդ»
09:12, 10.12.2024 | mamul.am
1896 | 1

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Երևան քաղաքի պետական բյուջեից տրամադրվել էր 90 մլն դրամ՝ դեկտեմբերի 8-ին Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը վառելու եւ մարդկանց շնչահեղձ անելու համար։
Տեղեկացանք այս մասին պաշտոնական աղբյուրներից: Երևանում հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողություննից հետո հրապարակը վերածվել էր շուկայի։ Բանն այն է, որ թանկարժեք հրավառությունը միայն ուրախություն չէ, որ պատճառել է ներկաներին և Կենտրոնի բնակիչներին. այն նաև բողոքի մեծ ալիք է բարձրացրել։

Ահազանգած քաղաքացիները պնդում են, որ թեև հրավառությունն ու միջոցառումը գեղեցիկ և ստացված էին, սակայն քաղաքացիների տեղաշարժը և կազմակերպչական մասն անկազմակերպ էր։ Հրավառությունից հետո մարդկանց հոսքը շրջափակել է Հանրապետության հրապարակը, և շարժը դադարել է՝ ստեղծելով արհեստական խցանումներ։ Երևանի քաղաքապետարանը կամ Երևանի պարեկային ծառայության անկազմակերպ աշխատանքի արդյունքում քաղաքացիները անմարդկային խցանումների մեջ ուշագնաց են եղել, շարունակվել է երեխաների լացուկոծը: Ավելին, որպեսզի հրմշտոցի արդյունքում երեխաները շնչահեղձ չլինեն, ծնողները երեխաներին նստեցրել էին իրենց ուսերին ու մի կերպ դուրս հանել քաոսից»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին