ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Աղազարյանի մանդատը Աննա Հակոբյանն է պահանջում. «Հրապարակ»
09:30, 10.12.2024 | mamul.am
3205 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Իշխող թիմում խոսում են, որ Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու գործընթացը ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի կողմից է հրահանգված, որքան նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի։ Պատմեցին, որ ՔՊ-ականներից ոմանք փորձել են Փաշինյանի մոտ բարեխոսել, թե` «մեր Աղազարյանն է, չի դնում՝ թող չդնի մանդատը, չարժե մեծ աղմուկ բարձրացնել», սակայն նա կատեգորիկ է եղել` պետք է դնի։ ՔՊ-ում էլ պարզել են, որ հոկտեմբերի վերջերին Աղազարյանը հարցազրույց է տվել և Աննա Հակոբյանի «կլիենտներից» մեկին՝ բլոգեր Ռոման Բաղդասարյանին անվանել է «ստոր մարդ»:
Ասել է. «Ես չգիտեմ, թե նա ինչպես է հայտնվել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավիրած հավաքին»։ Ապա, անդրադառնալով Բաղդասարյանի այն հայտարարությանը, թե ինքը «շնորհակալ է Ադրբեջանին, որ կալանավորել է Ռուբեն Վարդանյանին... նա պետք է սատկի Բաքվի բանտում», ասել է. «Անգամ եթերային բառերս չեն հերիքում, որ գնահատական տամ նման մարդուն»։ Ի դեպ, Աղազարյանը դեռ չի արձագանքում իր մասին տարածվող կեղծիքներին, բայց սպառնում է` եթե իր նկատմամբ ճնշումները շարունակվեն, անուններ է հնչեցնելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին