ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Նույնիսկ միջազգային դերակատարներն են արձանագրում, որ Արցախի հարցը փակված չէ»․ Տիգրան Աբրահամյան
10:06, 10.12.2024 | mamul.am
855 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «1991 թվականի այս օրը` դեկտեմբերի 10-ին, Արցախում հանրաքվե անցկացվեց, որի արդյունքում, մարդկանց 99.01%-ն «այո» ասեց անկախության գաղափարին:
Չնայած Ադրբեջանն այս գործընթացին մինչև այդ «արձագանքել» էր տարբեր բնակավայրերում իրականացվող ջարդերով, բռնի տեղահանություններով, իսկ հետագայում` ռազմական գործողությունների նախաձեռմամբ, Արցախում ապրող մարդիկ բացառիկ կամք ու համարձակություն դրսևորեցին` սեփական ճակատագիրը տնօրինելու և միջազգային իրավունքի սկզբունքներին համահունչ պրոցես ծավալելու համար:
2020 թվականին Արցախի դեմ իրականացված ագրեսիան, 2023 թվականի ադրբեջանական օկուպացիան և փաշինյանական իշխանության հանձնողական ու պարտվողական կուրսը, թեև, մեր ժողովրդին ծայրահեղ ծանր կետի են հասցրել, սակայն նույնիսկ միջազգային դերակատարներն են հրապարակային արձանագրում, որ Արցախի հարցը փակված չէ:
Ստեղծված իրադրությունը պարզ ու կարճ լուծումներ չունի, այն ենթադրում է երկարաժամկետ պայքար, որի հիմքում, հավաքական առումով, հայ ժողովրդի պաշտպանությունն ու սեփական բնօրրանում ապրելու իրավունքի իրացումն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին