ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ասադի տապալումն ազդեցիկ ուժերի մուտքի ճանապարհ է բացել Սիրիա». Վահրամ Աթանեսյան
01:18, 11.12.2024 | mamul.am
1683 | 0

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսրայելը, իրականում՝ երևի Միացյալ Նահանգները, երրորդ օրն է՝ ոչնչացնում է Սիրիայի ռազմական ենթակառուցվածքները: Այսօր արդեն հերթը հասել է ռազմա-ծովային ուժերին: Նաթանյահուն հայտարարել է, որ Գոլանի բարձունքներն ընդմիշտ անցնում են Իսրայելի հսկողությանը: ԱՄՆ-ն, հավանաբար, կընդունի օրենք, որ «Արևմտյան ափ» աշխարհագրական սահմանում չկա, կա «Հուդեա և Սամարիա», որ իսրայելական տարածքներ են: Իսկ Թուրքիան Պաղեստինի անկախ պետություն էր պահանջում՝ 1967թ. սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Հիմա ի՞նչ: Կամ Թուրքիան և Իսրայելը գաղտնի պայմանավորվածություն ունեն, կամ Էրդողանը մնում է դատարկաձեռն, որովհետև «ապստամբական ուժերը» Սիրիայի հյուսիս-արևելք չեն մտել: Իսկ այնտեղ փաստացի քրդական պետություն է: «Ապստամբներն» այլևս չեն կարող քրդերին պատերազմ հայտարարել, սիրիական օդուժը, զրահատեխնիկան գրեթե լիովին ոչնչացված են: Իսկ Էրդողանի իդեա-ֆիքսը քրդական «ահաբեկչական պետության» կործանումն է: Ասադի տապալումը Սիրիա ազդեցիկ ուժերի մուտքի ճանապարհ է բացել, իսկ այդ դեպքում Թուրքիան ուղղակի ռազմական ագրեսիայի շատ կասկածելի շանս ունի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին