ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`-15 °C
«ՀՀ իշխանությունները Դամասկոսի անկման հետևանքով բարդ իրավիճակում են հայտնվել». «ՀայաՔվե»
18:54, 10.12.2024 | mamul.am
1605 | 1

«ՀայաՔվե»-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Մինչև Թրամփի ընտրությունները նրանք գործում էին այն տրամաբանությամբ, որ թեև իրենք աստիճանաբար իրականացնում են երկրում ռուսական ազդեցության կրճատման և թուրքական ազդեցության ավելացման քաղաքականություն, որին աջակցում է ԱՄՆ գործող վարչակազմը, իսկ ՌԴ-ն էլ չի հակառակվում սեփական կարողությունների սահմանափակության պատճառով, հիմա իրավիճակը փոխվում է։
• Նախ, ԱՄՆ նոր վարչակազմի դիրքորոշումն այդքան էլ պարզ չէ ՌԴ-ի մասով, այն փորձելու է նրա հետ Ուկրաինայի հարցով հաշտության եզրեր գտնել, և չի բացառվում, որ արդյունքում զիջումներ անի Հարավային Կովկասի հարցում։ Դա մենք շատ շուտով կտեսնենք Վրաստանի մասով՝ եթե արևմտամետ ընդդիմությունը համակերպվի ընտրություններում իր պարտության հետ, նշանակում է` ԱՄՆ-ն բավարար ռեսուրսներ չի դրել նրան աջակցելու մեջ։
Այդ պայմաններում Փաշինյանի իշխանությունը ստիպված է լինելու ՌԴ ուղղությամբ փոխել քաղաքական կուրսը, բայց նա արդեն այնքան կամուրջներ է այրել, այնքան ատելություն է սերմանել, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես է դա նրան հաջողվելու»:

Աղբյուրը` ՀայաՔվե
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին