ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`-15 °C
Մեծավանցիները, ի նշան բողոքի, փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը
10:42, 10.12.2024 | mamul.am
1679 | 0

Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Լոռու մարզում։ Առավոտից Տաշիր համայնքի Մեծավան և հարևան 2 բնակավայրերի մեծ թվով բնակիչներ ի նշան բողոքի փակել էին Տաշիրից-Վրաստանի սահման տանող միջպետական ճանապարհը և պահանջում էին, որ Մեծավանից-Տաշիր տանող 8 կմ-ոց ճանապարհահատվածը վերանորոգվի։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, նմանատիպ քայլի մեծավանցիները գնացել էին նաև երեք ամիս առաջ. այն ժամանակ նրանց կարողացան համոզել, որ ճանապարհը բացեն, փոխարենը շատ չնչին վերանորոգման աշխատանքներ կատարվեցին։

Երեկ նրանց պահանջով ժամանեցին մի շարք պաշտոնյաներ և խնդրեցին ճանապարհը բացել՝ խոստանալով, որ Լոռու մարզպետը երեկոյան կգա Մեծավան և խնդրի շուրջ կզրուցի նրանց հետ։ Երեկոյան մարզպետը եկավ և խոստացավ, որ 1 շաբաթվա ընթացքում ճանապարհը ժամանակավորապես կբարեկարգվի, իսկ գարնանը կապիտալ կնորոգվի։ Բնակիչներն ասացին, որ եթե այդպես չլինի, շարունակելու են բողոքի ակցիան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին